Հրշեջ-փրկարարները մարել են տարբեր խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները
Հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես ` Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի քաղաքային մարզադաշտի մոտակայքում այրվել է 3 հա, Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր գյուղի գերեզմանատանն այրվել է 100 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: