Պոլ Պոգբան հրաժարվում է խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում»
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է հունվարին լքել ակումբը:
Ֆրանսիացին ապաքինվել է վնասվածքից, որի պատճառով բաց թողեց գրեթե 2 ամիս, սակայն չի ցանկանում խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում»:
Այդ առթիվ թիմի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը պատրաստ է քննարկել այս ձմռանը ֆուտբոլիստին ընդունելի գումարի դիմաց վաճառելու հնարավորությունը, թեպետ ամռանը չէր ցանկանում նրան բաց թողնել:
Պոգբայի ձեռք բերման հարցում ամենաշատը շահագրգռված է «Ռեալը»: Բազմիցս է նշվել, որ ֆրանսիացին մադրիդցիների մարզիչ Զինեդին Զիդանի գլխավոր նպատակն է: