Երկու բուժաշխատողները դուրս են եկել ՊՊԾ գնդի տարածքից
ՊՊԾ գնդում գտնվող Շտապօգնության երկու բուժաշխատողները դուրս են եկել գնդի տարածքից: NewsBook-ի հետ զրույցում լուրը հաստատեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
Ավելի վաղ ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Շտապօգնություն» ՓԲԸ բուժաշխատողները 4-ն էին, երկու բժիշկներ` Նորայր Թևանյանը և Սալվադոր Խեչոյանը, ինչպես նաև բուժակ Դավիթ Տոնոյանը և բուժքույր Մալինա Մարգարյանը:
Հիշեցնենք, որ այսօր արդեն 15-րդ օր է, ինչ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները գրավել են ոստիկանության բազաներից մեկը: Նրանք պահանջում են ազատել իրենց մարտական ընկերոջը` Ժիրայր Սեֆիլյանին, ինչպես նաև նպատակ ունեն հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին: Տեղի ունեցածի արդյունքում կան վիրավորներ, զոհվել է երկու ոստիկան, վիրավորների շարքում ոստիկաններ են և զինված խմբավորման ներկայացուցիչներ:
Նյութի աղբյուրը՝ [url=http://newsbook.am/?p=87663/erku+bugashxatoxnery+durs+en+ekel+ppc+gndi+taracqic&l=am]www.newsbook.am[/url]