Թալիբները փորձել են 12-ամյա երեխայի միջոցով ահաբեկչություն իրականացնել Աֆղանստանում
Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում ուժաին կառույցի ներկայացուցիչները կանխել են մարզադաշտում իրականացվելիք ահաբեկչական ակտը, հաղորդել է Khaama գործակալությունը՝ հղում անելով այդ երկրի ազգային անվտանգության դիրեկտորատին:
Քալայն Նաու քաղաքի մարզադաշտի մուտքի մոտ անվտանգության ծառայությունների աշխատակիցները բռնել են 12-ամյա մի տղայի, ում ամրացված է եղել պայթուցիկ սարք:
Պարզվել է, որ երեխան, ով ներգրավված է «Թալիբան» շարժման գործունեության մեջ, պետք է հեռակառավարման վահանակի միջոցով գործի դներ սարքը ամբոխի մեջ: