3874 դիտում
23:53 29-07-2016
Տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը
Հուլիսի 29-ին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի հինգերորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր:
Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ աշխատակազմի ղեկավարը նշեց. «Սիրելի արիտունցիներ, մոտեցավ այն պահը, որ դուք հրաժեշտ եք տալու «Արի տուն» ծրագրին և մեկնելու եք ձեր բնակության վայրեր, վստահ եմ, որ դուք Հայրենիքի մասին իմացաք ավելին, քան հնարավոր է սովորել դասագրքերից: Անկասկած դուք ավելի սիրեցիք Հայաստան աշխարհը և ձեր հոգում անթեղած սիրո այդ սերմերը կնձյուղվեն ու տարիներ անց պտուղներ կտան: Վստահ եմ, որ այստեղ դուք ձեռք բերեցիք նոր ընկերներ, նոր բարեկամներ, ձեր ներաշխարհը հարստացավ նոր տպավորություններով ու զգացողություններով, նոր գաղափարներով և դուք գիտակցեցիք, որ հայ եք, այս Երկրի տերն ու պահապանը, նրա զարգացման երաշխավորը, հին ու հարուստ մշակույթի կրողը, դուք հազար անտես թելերով կապվեցիք Հայրենիքին, զգացիք նրա ձգողականության զորությունը: Ուրեմն բարի ճանապարհ ձեզ և մոտ ապագայում բարի վերադարձ»:
«Արի տուն» ծրագրի մասնակիցները հանդես եկան համերգային ծրագրով, որը պատրաստել էին ճամբարային օրերի ընթացքում:
Վերջում հրաժեշտի խարույկի շուրջ արիտունցիները պարեցին ավանդական քոչարին:
Ծրագրի 5-րդ փուլին մասնակցում էին 132 մասնակից՝ աշխարհի 15 երկրից՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Նիդերլանդներից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Իսպանիայից, Նորվեգիայից, Լիբանանից, Իրաքից, Իրանից, Սիրիայից, Ուկրաինայից, Թուրքմենստանից և Վրաստանից:
Նմանատիպ նյութեր
6173 դիտում
21:00 04-08-2017
Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը
Այս բաժնից
880 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
895 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»