211652_close_icon

Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

views-count4625 դիտում article-date 22:31 29-07-2016
Հանրապետության տարածքում` Հուլիսի 30-31-ը, օգոստոսի 2-3-ը օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, օգոստոսի 1-ին, ժամանակ առ ժամանակ, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Քամին՝ հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երևանում՝ Հուլիսի 30-ին՝ երեկոյան ժամերին, օգոստոսի 1-ին, ժամանակ առ ժամանակ, սպսվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 31-ին, օգոստոսի 2-3-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վրկ արագությամբ: Երևանի հուլիսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան 41.50C (2000թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան 12.50C (1996թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան 27.30C:

Նմանատիպ նյութեր