Microsoft կորպորացիան պատրաստվում է 2850 աշխատակիցների կրճատել մինչև 2017 թվականը: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Մասնավորապես, խոսքը գնում է սմարթֆոնների արտադրության բաժնի աշխատակիցների մասին, որոնց մեծ մասն աշխատում է Ֆինլանդիայում:
Նշենք, որ Microsoft-ը գնել է ֆիննական Nokia ընկերությունը 2014 թվականին՝ փորձելով համատեղել սմարթֆոնների շուկայի առաջատար Apple-ին ու Samsung-ը:
Իսկ ավելի վաղ կորպորացիան հրապարակել էր տարեկան ֆինանսական հաշվետվություն, համաձայն որի, ընկերության մաքուր եկամուտը աճել է 37.8 տոկոսով և կազմել 16.8 մլրդ ԱՄՆ դոլար:
Հունիսի 30-ի դրությամբ կորպորացիան ունի մոտ 114 հազար աշխատակից, ովքեր աշխատում են լրիվ դրույքով: