Շվայնշտայգերը, Յանուզայը և ևս 7 խաղացող կլքեն «Մանչեսթեր Յունայթեդը»
«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է բաժանվել իր մի քանի խաղացողներին: Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն 9 ֆուտբոլիստների տեղեկացրել է, որ նրանք պետք է ակումբը լքեն կամ վարձավճարի տեսքով, կամ` ընդհանրապես:
Ինչպես հայտնում է բրիտանական Daily Mail-ը, խոսքը գնում է Բաստիան Շվայնշտայգերի, Ադնան Յանուզայի, Ուիլ Քինի, Տեյլեր Բլեքեթի, Պեդի Մաքնեյրի, Ջեյմս Ուիլսոնի, Անդրեաս Պերեյրայի, Թիմոթի Ֆոսու-Մենսայի և Քեմերոն Բորտուիք-Ջեքսոնի մասին:
Բոլոր այս ֆուտբոլիստները երեկ մարզվել է «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական թիմի հետ: