Գերմանիայի հավաքականի եւ «Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում»:
Ակումբներն արդեն համաձայնության են եկել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, որը կկազմի 20 միլիոն եվրո:
Իր հերթին անգլիական ակումբը Շվայնշտայգերի հետ կկնքի եռամյա պայմանագիր` տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով: