10643 դիտում
09:00 29-07-2016
Չի բացառվում, որ կասեցվի «Սլավմեդ» ԲԿ-ի գործունեության արտոնագիրը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին «Սլավմեդ» բժշկական կենտրոնում վիրահատությունից երկու օր անց մահացել է 28-ամյա կին՝ ծննդկան։ «Սլավմեդ» բժշկական կենտրոնն, ինչպես հայտնի է, պատկանում է ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադիի ընտանիքին։
Համբարձումյանները հայտնի են ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող «Ալավմոթորս» ընկերությամբ և «Սնիկերս», «Մարս» ու մի շարք հանրահայտ ապրանքանիշների շոկոլադներ ներկրելու մենաշնորհով։ Սակայն վերջին տարիներին սկսել են իրենց ուժերը փորձել նաև առոդջապահության ոլորտում։ Ու պետք է արձանագրենք, որ մահացության դեպքերը հաճախակի են։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 28֊ին «Սլավմեդ»–ում մահացել էր 38-ամյա Նաիրա Մուսայելյանը։ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով ստեղծվել է հանձնաժողով որը ուսումնասիրելու և գնահատելու է «Սլավմեդ»–ի մանկաբարձագինեկոլոգիական ծառայության վիճակը։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ չի բացառվում, որ կասեցվի ԲԿ-ի ծննդօգնության ծառայությունը կամ գործունեության լիցենզիան ընդհանրապես»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3760 դիտում
15:40 05-04-2018
ՀՀ քաղաքացիների համար Կոլումբիա մուտքի արտոնագիրը վերացվել է
9875 դիտում
19:36 11-08-2018
ՓՊ-ն դադարեցրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանի արտոնագիրը. վերջինս բողոքարկելու է
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1498 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»