211652_close_icon

Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

views-count6813 դիտում article-date 22:44 28-07-2016
Հանրապետության տարածքում` Հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը շրջանների մեծ մասում` առավելապես գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երևանում՝ Հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ: Երևանի հուլիսի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.20C (2000 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան` 12.30C (1983 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան` 27.10C

Նմանատիպ նյութեր