Յուրգեն Կլոպ. Խաղից հետո Ֆաբրեգասը եկավ հանդերձարան և ներողություն խնդրեց իր արարքի համար. տեսանյութ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, որ «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը ներողություն է խնդրել իր թիմի պաշտպան Ռագնար Կլավանից կոպիտ խախտման համար, ինչից հետո հեռացվել է խաղացադաշտից:
Նշենք, որ ԱՄՆ-ում «Չելսին» International Champions Cup-ի շրջանակներում 1:0 հաշվով հաղթեց «Լիվերպուլին», իսկ Ֆաբրեգասը կարմիր քարտ ստացավ 70-րդ րոպեին:
«Հուսով եմ, որ դա պարզապես կարմիր քարտ էր, այլ ոչ թե հոգեբանության հետ կապված խնդիրներ: Խաղից հետո Ֆաբրեգասը եկավ մեր հանդերձարան և ներողություն խնդրեց` ասելով, որ ուշ սահանկում կատարեց: Նման բաներ պատահում են, և դրա համար կարմիր քարտ են տալիս», ասել է Կլոպը: