211652_close_icon
views-count2443 դիտում article-date 19:03 27-07-2016

Ռոբերտ Էմմիյան. Ռիո-2016-ը մեծ փորձ կլինի հայ աթլետների համար.

31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանն ամենաշատ ներկայացուցիչներն ունի աթլետիկա մարզաձևում: Ամառային Խաղերի մեկնարկից հաշված օրեր առաջ ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, լեգենդար հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանը խոսել է մեր մարզիկների հնարավորությունների մասին: «Այս խաղերը ռեկորդային են աթլետների համար՝ 6 մարզիկ: Մեր մարզիկները կարողացան իրենց արդարացնել ինչպես տեղական մրցաշարերում, այնպես էլ միջազգային առաջնությունների ժամանակ: Մենք իսկապես լավ աճող սերունդ ունենք, որը լավ է դրսևորում իրեն: Ինչպես օրինակ` Վրաստանում կայացած Եվրոպայի պատանիների առաջնությունում մեր ներկայացուցիչներից` 4-ից 3-ը հաղթահարեցին որակավորման փուլը: Տարիներ առաջ միայն մեկ կամ երկու մասնակից ունեինք, հիմա հնարավորություն է տրվում շատերին: Ռիո-2016-ը մեծ փորձ կլինի հայ աթլետների համար: «Եթե մեր մարզիկները անեն այն, ինչին ունակ են, ապա մեզ կհաջողվի հաղթահարել որակավորման փուլը: Ամալիյան, Գոռը և Լևոնը մեծ ներուժ ունեն: Անշուշտ, նոր սերունդը լավ տրամադրված է և գիտակցում է՝ ինչ խնդիրների առաջ է կանգնած: Մեր մարզիկներն ունեն այն ներուժը, որը հնարավորություն կտա նրանց մրցունակ լինելու միջազգային ասպարեզներում: Ամենաուշը` սեպտեմբեր ամսին «Հրազդան» մարզադաշտում կառուցվի միջազգային ստանդարտներին համապատասխան վազքուղի: Այն լինելու է միջազգային ստանդարտներին համապատասխան և ունենալու է լավագույն որակը: 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում լինելու են այն նույն վազքուղիները, ինչ որ մենք կպատրաստենք այստեղ: Վազքուղին մեզ հնարավորություն կտա Երևանում միջազգային մրցաշարեր անցկացնել: Պայմանավորվածություն կա 2017-18 թվականներին միջազգային մրցաշարերից մեկը մեզ մոտ անցկացնելու վերաբերյալ: Կցանկանայի մեր ամբողջ օլիմպիական թիմին մեծ հաջողություն մաղթել ամառային Օլիմպիական խաղերում: Տա Աստված, որ Ռիոյից վերադառնանք մեդալների մեր հավաքածույով: Մեր երկրում մեծ աշխատանք է տարվում սպորտի մասսայականացման համար: Այդ գործում իր մեծ ներդրումն ունի ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը»:

Նմանատիպ նյութեր