Զինված խումբը քիչ առաջ այրել է ոստիկանական գնդի ծառայողական «Շեվրոլե» ավտոբուսը
ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք մտած զինված խումբը քիչ առաջ այրել է գնդի ծառայողական «Շեվրոլե» ավտոբուսը:
Իսկ նախորդ գիշեր, ոստիկանական «ԳԱԶել»-ն այրելուց հետո, նրանք փողոց են հանել անվադող, փամփուշտներ լցրել դողի մեջ և այրել՝ իրական վտանգ ստեղծելով շրջակա տների բնակիչների համար:
Իրավապահ մարմինները դարձյալ կոչ են անում խմբի անդամներին՝ չկատարել գործողություններ, որոնք վտանգավոր են քաղաքացիների կյանքի և առողջության համար ու լարում են մթնոլորտը:
ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խումբն արդեն երրորդ մեքենան է այրել։ Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։