Իրաքում մահապարտ ահաբեկիչը պայթյուն է իրականացրել․ կան զոհեր
Ինչպես հայտնում է «РИА Новости» կայքը, այսօր առավոտյան Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հյուսիսում խոշոր պայթյուն է որոտացել։ Պայթյունի հետևանքով զոհվել է 10 մարդ։
Զոհվածներից 2-ը ոստիկաններ են, իսկ 8-ը խաղաղ բնակիչներ։ Վերջին շրջանում Իրաքում «Իսլամական պետության» զինյալների կողմից իրականացված գործողությունների արդյունքում զոհվում են հիմնականում խաղաղ բնակիչներ։
Պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։