Հետաքրքիր փաստեր անակոնդաների մասին
Անակոնդաները վատ համբավ ունեն, քանի որ մարդիկ մտածում են, որ նրանք կարող են հարձակվել իրենց վրա։ Բայց ավելի հաճախ, երբ անակոնդան զգում է մարդու մոտենալը, հեռանում է հակառակ ուղղությամբ։ Անակոնդաների վրա հարձակվում են հովազները կամ այլ անակոնդաներ։
Վիրավոր անակոնդան կարող է զոհ հանդիսանալ պիրանիաների համար։
Արուն գրավում է էգին (որը ավելի մեծ է քան արուն) ՝ բարձր ձայներ արձակելով։
Ենթադրվում է, որ օդում էգը տարածում է հատուկ բույր զուգընկերներին գրավելու համար։ Էգերը կարող են ունենալ բազմաթիվ զուգընկերներ։
Ինչպես բոլոր վիշապօձերը, անակոնդաները նույնպես կենդանածին են։
Ամեն սերունդ կազմում է 10-ից մինչև 15 նորածին՝ 60-90սմ չափերով։ Հենց ծննդից նրանք կարող են հույսները դնել իրենք իրենց վրա։ Օձերից շատ քչերն են հասնում հասունացման փուլ, քանի որ նրանց թշնամիները բազմաթիվ են՝ կայմաններ, հովազներ, պիրանիաներ, կատվառյուծներ և այլն։
Ինչպես վիշապօձերի և պիթոնների բոլոր խոշոր ցեղատեսակները, անակոնդան նույնպես շարունակում է աճել ամբողջ կյանքի ընթացքում։ Աճի արագությունը դանդաղում է հասուն հասակի հասնելուց հետո։