211652_close_icon

Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

views-count7743 դիտում article-date 23:15 22-07-2016
Հանրապետության տարածքում` Հուլիսի 23-ին, 26-27-ը առավելապես հյուսիսային շրջաններում, 24-25-ը շրջանների մեծ մասում` երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով: Երևանում՝ 23-27-ը` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17 մ/վ արագությամբ: Երևաի հուլիսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.70C (1989 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան` 15.70C (1976 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան` 27.60C

Նմանատիպ նյութեր