211652_close_icon
views-count1048 դիտում article-date 20:45 22-07-2016

Ռազմական ավիացիոն համալսարանում անցկացվել է շրջանավարտների ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը

Հուլիսի 22-ին շրջանավարտների ծառայության վայրերի ընտրության վիճակահանություն է տեղի ունեցել ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում: Ծառայության վայրերի ընտրության վիճակահանությանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Ավիացիայի, կապի և հակաօդային պաշտպանության մասնագետների հմտություններ ձեռք բերած բոլոր շրջանավարտները Ռազմական ավիացիոն համալսարանում ուսումնառության ընթացքում անցել են համապատասխան որակավորման դասընթացներ, հաջողությամբ հանձնել են ավարտական քննությունները և պատրաստ են հետագա ծառայությունը շարունակել զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներում: Կարճատև արձակուրդից հետո երիտասարդ սպաները կմեկնեն զորամասեր՝ համալրելով զինված ուժերի սպայակազմի շարքերը:

Նմանատիպ նյութեր