7303 դիտում
12:10 15-04-2018
Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում անցկացվել է հանդիսավոր միջոցառում` նվիրված հաստատության հիմնադրման 25-րդ տարեդարձին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 14-ին, ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում անցկացվել է հանդիսավոր միջոցառում` նվիրված ռազմաուսումնական հաստատության հիմնադրման 25-րդ տարեդարձին:
Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, բարձրաստիճան զինվորականներ, հյուրեր:
Տարեդարձի կապակցությամբ շնորհավորելով կրթական հաստատության ղեկավարությանը, դասախոսական և կուրսանտական կազմին` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը բարձր է գնահատել ռազմական ավիացիոն համալսարանի դերը ռազմական ավիացիայի, կապի և հակաօդային պաշտպանության զորատեսակները արհեստավարժ կադրերով համալրելու, մեր երկրի գիտատեխնիկական և ռազմակրթական ներուժի ձևավորման գործում:
Վիգեն Սարգսյանն ընդգծել է նաև, որ ռազմական կրթությունը պաշտպանական գերատեսչության համար ունի առանցքային նշանակություն, և պաշտպանության նախարարության կողմից արվելու է առավելագույնը՝ ռազմական կրթությունը մրցակցային դարձնելու և տնտեսության բոլոր ուղղություններում դրա ներգրավվածությունն առավել առարկայական դարձնելու համար:
Հանդիսավոր միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև համալսարանի նորակառույց զորանոցի բացման հանդիսավոր արարողությունը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարի հրամանով խրախուսվել են ռազմաավիացիոն համալսարանի ղեկավար կազմի մի շարք ներկայացուցիչներ, դասախոսներ և կուրսանտներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
Նմանատիպ նյութեր
6435 դիտում
19:35 20-04-2015
Աշխատանքային այց ՀՕՊ զորամաս եւ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ. լուսանկարներ
3717 դիտում
21:59 17-08-2017
Օշականի ճակատամարտի 190-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում է անցկացվել Արագածոտնի մարզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1798 դիտում
17:22 09-04-2019
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնադրման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում է անցկացվել
Այս բաժնից
607 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
598 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
859 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին