Հնդկաստանում 29 ուղևորներով ռազմական ինքնաթիռ է անհետացել
Հնդկաստանի ռազմաօդային ուժերին պատկանող An-32 տրանսպորտային ինքնաթիռն այսօր առավոտյան Բենգալյան ծովի վրայով թռչելիս անհետացել է ռադարներից, տեղեկացնում է Ria Novosti-նէ հղում անելով հնդկական ԶԼՄ-ներին:
Օդանավում եղել է 29 մարդ: Այն օդ էր բարձրացել Հարավային Անդաման կղզու Պորտ-Բլերի օդանավակայանից և ուղևորվում էր դեպի Տամիլնադու նահանգի Չեննայի քաղաք:
Օդանավի անձնակազմը բաղկացած է 6 հոգուց, իսկ մնացածները Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ծառայողներ են: Նշված հատվածում սկսվել են որոնողական աշխատանքները: