Մալազիական ռազմական ինքնաթիռ է անհետացել ռադարներից
Մալայզիայի թագավորական օդային ուժերին պատկանող ինքնաթիռ է անհետացել ռադարներից։ Այդ մասին հայտնել է Channel News Asia հեռուստաալիքը՝ հղում անելով Մալայզիայի զինված ուժերին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռը օդ է բարձրացել Կուանտան քաղաքում տեղակայված ավիաբազայից տեղի ժամանակով ժամը 11։00-ին, սակայն կես ժամ անց կապը նրա հետ կորել է, երբ վերջինս թռչում էր Փահանգ և Թերենգգանու նահանգների սահմանի վրայով։
Որոնողափրկարարական աշխատանքներ են սկսվել օդանավը հայտնաբերելու ուղղությամբ։