Պակիստանում 47 ուղևորներով ինքնաթիռ է կործանվել
Պակիստանում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Պակիստանյան ավիաընկերությանը պատկանող PK-116 չվերթի ինքնաթիռում այդ պահին եղել է 42 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։
Նշվում է, որ ինքնաթիռը վայր է ընկել Հավելիան լեռնային շրջանից 15 կմ հեռավորության վրա։ Դեպքի վայր են մեկնել փրկարարներ։
Ինքնաթիռն իրականացնում էր Չիտրալ-Իսլամաբադ չվերթը: