Ողբերգություն՝ Հնդկաստանում. ավտոբուսն այրվել է՝ իր 22 ուղևորներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հնդկաստանի Բարելի քաղաքից ոչ հեռու ուղևորատար ավտոբուս է այրվել, որում եղել է 22 ուղևոր։ Այդ մասին հայտնել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը։
Դեպքը տեղի է ունեցել այս գիշեր։ Նախնական տվյալների համաձայն՝ ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բեռնատարին, ինչից դիզելային վառելիքով բաքը պայթել է, իսկ հրդեհն արագորեն տարածվել է քնած ուղևորների վրա։
Բոլոր 22 ուղևորները զոհվել են։ Ոստիկանությունը պարզում է տեղի ունեցածի հանգամանքները։