Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում
Հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 227 հեռախոսազանգ:
Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 181-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 46 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 59 հեռախոսազանգ, որոնցից 46-ին լուծում է տրվել, իսկ 13-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]