211652_close_icon
views-count3130 դիտում article-date 23:45 21-07-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հուլիսի 21-ին

մ.թ.ա. 365 թ. – ավանդության համաձայն Հերոստրատոսը այրեց աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը` Արտեմիսի տաճարը Եփեսոսում: 735 թ. – մահացել է Ստեփանոս Սյունեցին, հայ միջնադարյան քերականագետ, թարգմանիչ, բանաստեղծ և երաժիշտ, նշանավոր մշակութային և եկեղեցական գործիչ, (ծն. 660-ական թթ.): 1847 թ. – Բոլիվիան հռչակեց իր անկախությունը: 1905 թ. – հայ դաշնակցականների կողմից Ստամբուլի Եըլտիզ մզկիթում Աբդուլ Համիդ II-ի դեմ մահափորձ կազմակերպվեց: 1915 թ. – սկսվեց Մուսա լեռան հերոսամարտը: 1921 թ. – Նեմեսիս գործողության շրջանակներում Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում սպանեց Օսմանյան կայսրության մեծ վեզիր և ներքին գործերի երբեմնի նախարար, Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային: 1969 թ. – ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմստրոնգը պատմության մեջ առաջին անգամ ոտք դրեց լուսնի վրա: 1982 թ. – Ջաջուռում բացվեց Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը: 1992 թ. – մահացել է Հովհաննես Զարդարյանը, հայ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ Արվեստի ակադեմիայի իսկական անդամ, պրոֆեսոր (ծն. 1918 թ.): 1994 թ. – մահացել է Սերգեյ Փարաջանովը, հայ կինոռեժիսոր («Մոռացված նախնիների ստվերները», «Նռան գույնը», ծն. 1924 թ.):

Նմանատիպ նյութեր