3027 դիտում
12:49 21-07-2016
Լրագրող Գևորգ Թոսունյանը բռնության է ենթարկվել. խոչընդոտվել է նրա մասնագիտական գործունեությունը
Հուլիսի 21-ին Խորենացու փողոցում մի քանի հարյուր քաղաքացիներ են հավաքվել՝ ոստիկանության ՊՊԾ գունդը գրավված զինված խմբի և ոստիկանության ներկայացուցիչների մինչև հավանական բախումները կանխելու նպատակով: Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման և դրան վերաբերելի դեպքերը լուսաբանելու նպատակով Խորենացու փողոցում և դրա հարակից հատվածներում իր մասնագիտական գործունեությունն է կատարել Իրավաբան.net լրատվական կայքի լրագրող Գևորգ Թոսունյանը:
Տիգրան Մեծ պողոտայում նա տեսանկարահանել է միջադեպ, թե ինչպես են քաղաքացիական անձանց ուղղությամբ քարեր նետվում այլ քաղաքացիական հագուստով անձանց կողմից: Քարեր նետողները բռնություն են կիրառել լրագրողի նկատմամբ՝ քաշքշել, գետնին գցել, հարվածել, այնուհետև բռնությամբ վերցրել տեսախցիկի հիշողության քարտը՝ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական գործունեությունը: Իրավաբանների հայկական ասոցիացիան խստորեն դատապարտում է բռնությունները, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքը և ընդգծում, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է:
Իրավաբանների հայկական ասոցիացիան կոչ է անում իրավապահ մարմիններին՝ օրենքով սահմանված կարգով անմիջապես իրավական գնահատական տալ արարքին և ձեռնարկել միջոցներ՝ հանցագործությունը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, ասված է Իրավաբանների հայկական ասոցիացիայի տարածած հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
4194 դիտում
20:41 25-06-2018
Խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը. մեկ մեղադրյալի մասով քրգործն ուղարկվել է դատարան
29201 դիտում
14:15 17-11-2016
Երևանում հերթական անգամ խոչընդոտել են բժշկին՝ կատարելու իր մասնագիտական պարտքը. 26-ամյա բժիշկը բռնության է ենթարկվել
Այս բաժնից
982 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
994 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք