211652_close_icon
views-count2376 դիտում article-date 09:27 21-07-2016

ՀՔԾ-ում հարցաքննվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մի շարք պաշտոնյաներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հարցաքննվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մի շարք պաշտոնյաներ, որոնք իրենց հիմնարկի ներքին խոհանոցի մասին ուշագրավ մանրամասներ են պատմում։ Ինչպես հայտնի է՝ «Նուբարաշեն» քրեակատարողակաև հիմնարկի մի շարք պաշտոնատար անձինք մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նշված քրեական գործի շրջանակներում քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ցուցմունքներում նշված տվյալների վերաբերյալ բացատրություններ տալու նպատակով հարցաքննվել է նաև «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետ Ռուբիկ Ստեփանյանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր