211652_close_icon
views-count3213 դիտում article-date 18:32 20-07-2016

Պատանի ըմբիշները Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը 3 մեդալ են նվաճել

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Մրցումային առաջին օրը մրցագորգ էին դուրս եկել ազատ ոճային ըմբիշները: Հայաստանի հավաքականի անդամներ Առաքել Մովսեսյանը (42 կգ) և Մհեր Մարկոսյանը (85 կգ) դարձել են մրցաշարի բրոնզե մեդալակիրներ, իսկ Վազգեն Թևանյանը (58 կգ) եզրափակչում պարտվել է ռուս Ալի Շերիևին և բավարարվել արծաթե մեդալով: Բրոնզե մեդալին մոտ էր նաև 50 կգ քաշային Հարություն Մանուկյանը, ով համառ պայքարում 1:2 հաշվով զիջեց ադրբեջանցի մրցակցին: Հուլիսի 20-ին մրցագորգ են դուրս գալու 46 կգ, 54 կգ, 63 կգ, 76 կգ և 100 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները:

Նմանատիպ նյութեր