«Մանչեսթեր Յունայթեդը» նորից շրջանցեց «Ռեալին»
«Մանչեսթեր Յունայթեդը» «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի համար պայքարում հերթական` ավելի շահավետ առաջարկն է արել, քան` «Ռեալը»:
Անգլիական ակումբը ֆրանսիացու տրանսֆերի համար առաջարկը ավելացրել է մինչև 125 մլն եվրո, իսկ Պոգբային պատրաստ է 5-ամյա պայմանագիր առաջարկել` տարեկան 12 մլն եվրո աշխատավարձով:
Ներկա պահին Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան գտնվում է Մանչեսթերում, որտեղ ակումբի հետ բանակցություններ է վարում:
Սպասվում է, որ Պոգբային այդ գնով վաճառելու դեպքում «Յուվենտուսը» ստացած գումարների մի մասը կծախսի «Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուաինի վրա, որը գնահատվում է 95 մլն եվրո: