«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է զիջումներ անել «Ռեալին»
«Մանչեսթեր Յունայթեդը» և Մադրիդի «Ռեալը» դարպասապահ Դավիդ Դե Խեայի տրանսֆերի շուրջ բանակցություններում մոտ են համաձայնությանը:
Մանկունյանցիները համաձայնվել են նվազեցնել դարապասապահի գինը մինչև 35 միլիոն եվրո՝ սկզբնական 45 միլիոնի փոխարեն: «Ռեալը» պատրաստ է 24-ամյա դարպասապահի համար վճարել 30 միլիոն եվրո:
«Մանչեսթերը» նման զիջումների է գնացել, քանի որ թիմի ղեկավարություն ցանկանում է դե Խեային վաճառել մինչև նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլը, որպեսզի ակումբին չշեղի մարզումներից:
Բացի այդ, մանկունյանցիների գլխավոր մարզիչ Լուի վան Գալը ցանկանում է նոր դարպասապահ ձեռք բերել մինչև հունիսի 13-ը, երբ թիմը ուսումնամարզական հավաքը կսկսի ԱՄՆ-ում: