Հյուսիսային Կորեան 3 բալիստիկ հրթիռ է արձակել
Փհենյանը հերթական բալիստիկ հրթիռներն է արձակել: Ինչպես հայտնում է Xinhua գործակալությունը, հրթիռներն արձակվել են այսօր առավոտյան երկրի հյուսիսային Խվանխե նահագում:
Հրթիռներն անցել են մինչև 600 կմ տարածություն և ընկել Կորեական թերակղզուց դեպի արևելք ընկած հատվածում:
Հրթիռների արձակումը գրանցել են և ԱՄՆ-ի ԶՈՒ, և Հարավային Կորեայի ԶՈՒ գլխավոր շտաբները: Նշվում է, որ արձակվել են միջին հեռահարության Scud և Nodong հրթիռներ: