Հյուսիսային Կորեան սուզանավից բալիստիկ հրթիռ է արձակել
Հյուսիսային Կորեան հերթական բալիստիկ հրթիռն է արձակել: Ինչպես հաղորդել է Հարավային Կորեայի շտաբների ղեկավարների միացյալ հանձնաժողովը, հրթիռն այս անգամ արձակվել է արևելյան Համգյոն-Նամդո նահանգում, սուզանավից, տեղի ժամանակով ժամը 11:00-ին:
Նախրդ հրթիռի արձակումն իրականացվել էր այս տարվա ապրիլին: Հաջորդ օրն իսկ Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել էր հրթիռի հաջող փորձարկման մասին:
Միևնույն ժամանակ հարավկորեական, ճապոնական և ամերիկյան զինվորականները հայտարարել էին, որ հրթիռի փորձարկումն անհաջող է ավարտվել, քանի որ այն անցել էր ընդամենը 30 կմ: