211652_close_icon
views-count3685 դիտում article-date 20:00 18-07-2016

Բերման ենթարկվածի մոտ հայտնաբերվել է զինամթերք

Հուլիսի 16-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները Սևանի Նաիրյան փողոցի թիվ 139 շենքի մոտից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Ռուստամ Կ.-ին, որի խուզարկությամբ հայտնաբերվել է գրիչի նմանվող ինքնաշեն կրակող սարք, որի մեջ առկա է եղել 5,6 մմ տրամաչափի 1 փամփուշտ, ծալովի փականով 7 սմ երկարությամբ շեղբով դանակ և 17,6 սմ երկարությամբ կեռ շեղբով, պատյանով դանակ: Հայտնաբերվածի կապակցությամբ Ռուստամ Կ.-ն հայտնել է, որ գրիչի նմանվող ինքնաշեն կրակող սարքը 2 օր առաջ պատրաստել է ինքը, 5,6 մմ տրամաչափի փամփուշտն Արցախյան ազատամարտի տարիներին իր հետ բերել է ԼՂՀ-ից, ծալովի փականով դանակը գնել է խանութից, կեռ շեղբով, պատյանով դանակը ևս պատրաստել է ինքը: Նշանակվել է ԴՁՓ և սառը զենքի փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Նմանատիպ նյութեր