Թուրքիային չեն ընդունի Եվրամիության կազմ, եթե վերականգնվի մահապատիժը. Գերմանիայի ԱԳՆ
Այն երկիրը, որը մահապատիժ է կիրառում, չի կարող դառնալ Եվրոպական միության մասը, հատարարել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերգը, փոխանցում է BBC-ն:
Նրա խոսքով, հենց որ Թուրքիայում պաշտոնապես սկսի կիրառվել մահապատժի օրենքը, կդադարեցվեն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները:
«Գերմանիան և Եվրոպական միության անդամ պետույթունները հստակ դիրքորոշում ունեն այդ հաշվով. Մենք բացառապես դեմ ենք մահապատժին»,-մեջբերում է Reuters-ը Զայբերգի խոսքը:
Նույն հայտարարությունն է արել նաև ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: