Ֆրանսիայում եղինջից ստացված «դիոիկա» պատրաստուկը օգտագործվում է գլխի մազերը ամրացնելու նպատակով
Բուլղարիայում եղինջն օգտագործվում է գլխի մազաթափման, սալջարդերի, պառկելախոցերի, շաքարախտի, ընկնավորության, հիսթերիայի և խրոնիկական բրոնխիտների ժամանակ։
Ֆրանսիայում եղինջից ստացված «դիոիկա» պատրաստուկը օգտագործվում է գլխի մազերը ամրացնելու նպատակով, ինչպես նաև սուր և խրոնիկական էնտերիտների, պալարախտային ծագում ունեցող լուծերի ժամանակ։
Լեհաստանում և Գերմանիայում դեղաբույսը լայն ճանաչում ունի անեմիաների, հոդային և մկանային ռևմատիզմի, միզուղիների բորբոքումների, լյարդի և մաշկային հիվանդությունների, թութքի, այրվածքների և կաթնախտի բուժման բնագավառներում։ Հիմնավորված է, որ եղինջն ունի լակտացիան ուժեղացնելու հատկություն։