3640 դիտում
09:00 16-07-2016
Անբարեխիղճ տուրընկերությունների պատճառով հանգստյան տները սնանկացման եզրին էին հայտնվել. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչը տարիներ ի վեր չարաշահումների տեղիք է տվել, սակայն այդ մասին ընդամենը վերջերս է բարձրաձայնվում։ Դեռևս երկու տարի առաջ հանրապետության հանգստյան տների մի շարք ներկայացուցիչներ կառավարություն նամակ են գրել՝ հայտնելով, որ սնանկացման եզրին են կանգնած, քանի որ սոցփաթեթով եկած զբոսաշրջիկների գումարները տուրիստական ընկերությունները չեն փոխանցում։ Մարդիկ եկել, կերել-խմել են, օգտվել լույսից, ջրից, գազից, սակայն նրանց հանգստի փողը հանգստյան տանն այդպես էլ չի փոխանցվել։ Եվ վերջիններս ստիպված են եղել սեփական գրպանից այդ ծախսերը հոգալ, քանի որ ո՛չ լույսի, ո՛չ գազի, ո՛չ հարկայինին չէին կարող բացատրել, որ իրենք դեռևս այդ գումարը չեն ստացել։ Եթե հանգստյան տունը փորձել է դատական ճանապարհով այղ գումարները գանձել, ապա պարզվել է, որ տուրիստականը ոչ մի սեփական գույք չունի, հետևաբար բռնագանձելու ոչինչ էլ չի եղել։ Երբ ներդրվեց սոցփաթեթը, կառավարությունը որոշեց, որ սոցփաթեթի շահառուն չի կարող ուղիղ դիմել հանգստյան տանը և իր հանգիստը կազմակերպել, այլ այդ կապը պետք է լինի տուրընկերության միջոցով՝ համապատասխան միջնորդավճարի դիմաց։
Հանգստյան տների ղեկավարները, որոնք այդ պատճառով այսօր լուրջ խնդիրների առաջ են կանգնած, համոզված են, որ այդ տուրընկերությունները նույնպես չինովնիկներին են պատկանում, այդ պատճառով էլ կառավարությունն իրենց դիմումին ընթացք չի տվել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3375 դիտում
10:57 21-05-2016
Քաղաքային տրանսպորտը սպասարկող մասնավոր ընկերություններից շատերը հայտնվել են սնանկացման եզրին. «Ժամանակ»
1238 դիտում
08:53 01-07-2014
ՀԷՑ-ը՝ սնանկացման եզրին․ ՀԺ
Այս բաժնից
1480 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»