3375 դիտում
10:57 21-05-2016
Քաղաքային տրանսպորտը սպասարկող մասնավոր ընկերություններից շատերը հայտնվել են սնանկացման եզրին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքային տրանսպորտը սպասարկող մասնավոր ընկերություններից շատերը հայտնվել են լուրջ խնդիրների առաջ։ Որոշ ընկերություններ արդեն իսկ բարձրաձայնում են սնանկացման մասին։
«Լյուդվիգ և որդի» ՍՊԸ-ն հարկային պարտավորությունների, ինչպես նաև երթուղին նոր ավտոբուսներով համալրելու համար կուտակված պարտքի պատճառով կանգնած է սնանկացման եզրին։ Նախկինում չորս երթուղի սպասարկած ընկերությունը ներկայումս ստիպված է կրճատել 17 և 4 համարի երթուղիները՝ ներկայումս սպասարկելով միայն 37 և 1 համարի երթուղիները։
Ընկերության հիմնադիր Լյուդվիգ Պողոսյանը «Ժամանակի» հետ զրույցում թվարկեց կուտակված պարտքերի պատճառները, պարտապանների, քաղաքապետարանի, դատարանների ու հարկադիրի հետ ունեցած խնդիրները։ Պողոսյանի խոսքերով՝ միայն երթուղին 40 ավտոբուսով համալրելու համար իրենք ժամանակին շուրջ մեկ միլիոն դոլար վարկ են վերցրել, սակայն հիմա ավտոբուսների մեծ մասն անսարք է, չի շահագործվում, բայց վարկը մարել է պետք»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3637 դիտում
09:00 16-07-2016
Անբարեխիղճ տուրընկերությունների պատճառով հանգստյան տները սնանկացման եզրին էին հայտնվել. «Առավոտ»
1232 դիտում
08:53 01-07-2014
ՀԷՑ-ը՝ սնանկացման եզրին․ ՀԺ
Այս բաժնից
1474 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1123 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»