211652_close_icon
views-count1238 դիտում article-date 08:53 01-07-2014

ՀԷՑ-ը՝ սնանկացման եզրին․ ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի էլեկտրական ցանցերը հրապարակել է 2013թ. ֆինանսական հաշվետվությունը՝ Ernst and Young անկախ աուդիտորի եզրակացությամբ։ Ըստ այդմ, ՀԷՑ-ը կուտակել է 4մլրդ 470 մլն դրամի վնաս։ «Այլ հանգամանքների հետ միասին վկայում են էական անորոշության առկայության մասին, որոնք կարող են կասկածի տակ դնել ընկերության գործունեության անընդհատությունը շարունակելու ունակությունները»,- եզրակացրել է անկախ աուդիտորը։ Այլ կերպ ասած, ՀԷՑ-ը գտնվում է սնանկացման եզրին։ Հենց այս պատճառաբանությամբ էլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է բարձրացնել էլէներգիայի սակագինը եւ այդ հարցով այսօր նիստ է գումարելու»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր