211652_close_icon
views-count46978 դիտում article-date 14:11 15-07-2016

Խոշոր ավտովթար Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին. բախվել են Nissan-ն ու Վազ 21014-ը. բժիշկները պայքարում են 4 ծանր վիրավորների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 10.5 կմ հատվածում՝ Խնձորեսկ գյուղի վարչական տարածքում բախվել են Գորիս քաղաքի Ավանգարդի 5/8 հասցեի բնակիչ, 25-ամյա Նարեկ Ադլունցի վարած Nissan մակնիշի 10 VՍ 055 համարանիշի և Գորիս քաղաքի Մաշտոցի 23 հասցեի բնակիչ, 24-ամյա Հրայր Արշակյանի վարած Վազ 21014 մակնիշի 34 NO 975 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վազ 21014-ի վարորդ Հ. Արշակյանն ու Nissan-ի վարորդ Ն. Ադլունցն ու նրա ուղևորներ, Խնձորեսկ գյուղի բնակիչներ, 26-ամյա Անդրանիկ Սայունցն ու 25-ամյա Հակոբ Մեժլումյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղախոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և նրանք են մեծ օգնություն ցուցաբերել վիրավորներին: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները, որից հետո կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Սևակ Արզումանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթւվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր