211652_close_icon

Յուրա Մովսիսյան. Գալիցկին աշխարհի ամենախելացի գործարարներից մեկն է

views-count2548 դիտում article-date 12:35 15-07-2016
Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը ընդգծել է իր նախկին ակումբի` «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկիի գործունեությունը: «Երբ նոր էի եկել ակումբ, անմիջապես հասկացա, որ այստեղ ինչ որ լուրջ գործի հիմքերն են դրվում: Ես ծանոթացա ակումբի զարգացման ծրագրերի հետ, որոնք ինձ շատ տպավորեցին: Իմ կարծիքով, Գալիցկին աշխարհի ամենախելացի գործարարներից մեկն է: Միևնույն ժամանակ, նա զարմանալիորեն բուռն է սիրում ֆուտբոլը, իր տարածաշրջանը, ակումբը: Այդ հատկանիշների համադրումն էլ «Կրասնոդարին» մեծ հաջողությունների բերեց: Հետադարձ հայաց գցելով, կտեսնենք, որ նա ամեն ինչ զրոյից է սկսել և կապշեք, որ այդքան կարճ ժամանակահատվածում ինչ արդյունքների է հասել: Այսքանից հետո էլ Գալիցկին շուտով կներկայացնի արտակարգ գեղեցկության նոր մարզադաշտը: Մինչև հիմա էլ սիրում եմ «Կրասնոդարը» և հետևում նրա հաջողություններին: Ամբողջ սրտով նրա հետ եմ», ասել է Մովսիսյանը:

Նմանատիպ նյութեր