211652_close_icon
views-count2630 դիտում article-date 10:16 15-07-2016

Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Արցախ

Ս.թ. հուլիսի 15-ից 17-ը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կգտնվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Այցի շրջանակում նախատեսվում է Տարոն Մարգարյանի հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Ստեփանակերտի քաղաքապետարանում տեղի կունենա երկու քաղաքների քաղաքապետերի մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպում, որի ընթացքում կքննարկվի Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների համագործակցության ծրագրերով նախատեսված աշխատանքների ընթացքը: Նախատեսվում է նաև հանդիպում-քննարկում, որի ընթացքում կամփոփվեն Երևանի և ԼՂՀ քաղաքների ու շրջանների միջև համագործակցության արդյունքներն ու առաջիկա ծրագրերը: Երևանի վարչական շրջանների ղեկավարները հանդիպումներ կունենան ԼՂՀ գործընկեր շրջանների ու համայնքների ղեկավարների հետ: [b]Երևանի քաղաքապետարան [/b]

Նմանատիպ նյութեր