Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է ՌԴ Սանկտ Պետերբուրգ և Մոսկվա քաղաքներ: Այցի շրջանակում Երևանի քաղաքապետը կունենա մի շարք հանդիպումներ: Այս մասին տեղեկացանք Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունից: