6191 դիտում
10:01 15-07-2016
Այս գիշեր հակառակորդը շփման գծի՝ Ակնայի ուղղությամբ առաջխաղացման փորձ է կատարել. ԼՂՀ ՊՆ
Հուլիսի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 27 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային ու դիպուկահար զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1400 կրակոց:
Ինչպես հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից, հուլիսի 14-ին` ժամը 22:45-ի սահմաններում, շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ դիտարկվել են հակառակորդի մի խումբ զինծառայողների առաջխաղացման փորձ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկել են օպերատիվ միջոցառումներ և կանխել ադրբեջանական զինծառայողների հավանական գործողությունները:
Նմանատիպ նյութեր
4411 դիտում
11:31 14-12-2016
Հակառակորդն այս գիշեր հրադադարը խախտել է Հադրութի, Մարտունի-Ակնայի և Մարտակերտի ուղղությամբ. ԼՂՀ ՊՆ
6004 դիտում
13:52 15-01-2018
ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի շփման գծի Ակնայի ուղղությամբ
Այս բաժնից
841 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
673 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում