3542 դիտում
10:14 14-07-2016
Աներկբա փաստ է, որ պրն Բալասանյանը ֆաբերժեի ձու չէ. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ավելի հին է, քան ԲՀԿ-ն, ԲՀԿ խոսնակն էլ հակադարձել Է, թե «քաղաքապետը ոչ անտիկվարիատ է, ոչ Պիկասոյի կտավ է, ոչ էլ ֆաբերժեի ձու, որ որքան հին լինի՝ այնքան արժեքավոր»։
«ՉԻ» - Այս հույժ ինտելեկտուալ բանավեճն, անկասկած, չի ավելացնում Սամվել Բալասանյանի հմայքը, բայց պետք է արձանագրել, որ տվյալ դեպքում բանավիճող կողմերից երկուսն էլ իրավացի են։ Գիտական փաստ է, որ Սամվել Բալասանյանը, որպես կենդանի օրգանիզմ, ԲՀԿ-ից ավելի վաղ է ձևավորվել, ու նույնքան աներկբա փաստ է, որ պրն Բալասանյանը ֆաբերժեի ձու չէ։
Ինչ վերաբերում է պրն Աշոտյանի հայտարարությանը, ապա նա, անկասկած, շատ խորամանկ բան է մտածել։ Չէ՞ որ ինքն էլ իր կուսակցական ընկերների 80 տոկոսի նման ավելի հին է, քան ՀՀԿ-ն։ Ու եթե վաղը-մյուս օրը ՀՀԿ-ն պարտվի և հեռանա իշխանությունից, իրենք շատ հանգիստ կարող են առաջ քաշել այդ վարկածը և դրա հիման վրա փոխել իրենց կուսակցական պատկանելությունը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3722 դիտում
10:36 14-02-2017
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նեղսրտել է. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1498 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»