Ռուսաստանում վթարի է ենթարկվել Մոսկվայի «Դինամոյի» ավտոբուսը. տեսանյութ
                        Ռուսաստանում վթարի է ենթարկվել հոկեյի Մոսկվայի «Դինամոյի ավտոբուսը: Վերջինս Մոսկվայից Մինսկ մեկնելիս, Սմոլենսկի շրջանում բախվել է «Օպել» մակնիշի մեքենային, կորցրել կառավարումը և շրջվել ճանապարհին հարակից տարածք:
Ավտոբուսի մեջ են եղել ակումբի աշխատակիցները, որոնք, ինչպես և վարորդը, լուրջ վնասվածքներ չեն ստացել:
Նախնական տեղեկություններով, պատահարը տեղի է ունեցել Neoplan մակնիշի ավտոբուսի վարորդի մեղքով:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


