Մոսկվայի «Դինամոյի» երկրպագուհուն ոստիկանությունից հեռացրել են գեղեցկության մրցույթին մասնակցելու համար
Մոսկվայի «Դինամոյի» երկրպագուհի Վալենտինա Գրիշենկովային հեռացրել են հեռացրել են ոստիկանությունից՝ «Միսս Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» մրցույթին մասնակցելու համար:
Ոստիկանության աշխատակից հանդիսացող երկրպագուհուն աշխատանքից հեռացրել են՝ մրցույթում «Միսս Շարմ» մրցանակը ստանալուց հետո: Այդ մասին տվիտերում գրել է «Դինամոյի» երկրպագուների միության տնօրեն Ալեքսեյ Պիմենովը: