1528 դիտում
19:19 13-07-2016
Այցելություն Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիաներ և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն
Հուլիսի 13-ին «Հայաստան. ստեղծենք միասին» երիտասարդական առաջին հավաքի «Ինժեներիա և նոր տեխնոլոգիաներ» աշխատանքային խմբի անդամներն այցելեցին Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիաներ (ANEL) և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն (MIC):
Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիաներ երիտասարդական հավաքի մասնակիցները շրջեցին գրաֆիկական ծրագրավորման, նյութերի դիմադրության, էլեկտրոնիկայի, ուժային էլեկտրոնիկայի, էլեկտրական մեքենաների, էներգետիկայի, էլեկտրատեխնիկայի, չափումների, ռոբոտաշինության, միկրոկարգավորիչների, կապի համակարգիչների, հեռահաղորդակցման, մեխանիկամեքենագիտության, կառավարման համակարգերի գիտահետազոտական լաբորատորիաներում, ծանոթացան կազմակերպության հաջողություններին և առաջիկա ծրագրերին:
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում երիտասարդներին ողջունեց տնօրեն Արտաշես Վարդանյանը: Նա հանգամանորեն ծանոթացրեց կենտրոնի աշխատանքներին, մթնոլորտին, հեռակնարներին: Արտաշես Վարդանյանը նշեց, որ IT ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ոլորտն է, և իրենց կենտրոնն էլ ապագային մտված շատ նոր ինովացիոն ծրագրեր ու մեկնարկային նախաձեռնություններ ունի»: Հանդիպման վերջում նա սիրով պատասխանեց երիտասարդներին հետաքրքրող հարցերին: Ծավալվեց աշխույժ, արդյունավետ քննարկում:
Տեսաշարով ներկայացվեցին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի Իկուլբատոր ձեռնարկությունների հիմնումը և նոր նախագծերը (Star-ups):
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
3902 դիտում
21:52 23-11-2016
Նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է «Մայքրոսոֆթ»-ի ինովացիոն կենտրոն
9709 դիտում
13:08 17-07-2021
ՊԵԿ աշխատակիցները վերապատրաստվել են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում
1683 դիտում
22:12 02-09-2014
Այցելություն Ուռուցքաբանության ազգային կենտրոն
Այս բաժնից
631 դիտում
19:11 20-01-2025
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը
559 դիտում
18:59 20-01-2025
Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդունել է դեսպան Աշոտ Սմբատյանին
994 դիտում
18:37 20-01-2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ