2656 դիտում
10:22 13-07-2016
Արթուր Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվեց. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը այս տարի մարտի 18-ին հրապարակեց հոդված, դրանից տասն օր առաջ «Դիանա» ռեստորանի դիմաց ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին: Ոստիկանապետը ծեծի էր ենթարկել իր հետ վեճի բռնված երիտասարդներին, որոնց մեջ եղել էր նաև ոստիկանության գորիսի բաժնի պետի տեղակալ Մուշեղ Գևորգյանի եղբայրը՝ Արթուր Գևորգյանը:
Դեպքի վայրում էին նաև մարզի դատախազը, քննչական ծառայության ղեկավարը և այլ պաշտոնյաներ, սակայն հետագայում քրեական գործ հարուցվեց ոչ թե ծեծողի, այլ Արթուր Գևորգյանի դեմ, և ոստիկանին դիմադրելու համար նա կալանավորվեց:
«Ժողովուրդ»-ի հրապարակումից հետո, սակայն, քրեական գործի ընթացքը փոխվեց, և գործն ուղարկվեց ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ քննում են ոստիկանապետ Ազիզյանի արարքները: Իսկ Արթուրը ազատ արձակվեց:
«Ժողովուրդ»-ը իր աղբյուրներից տեղեկացավ, որ շուրջ 4 ամիս տևած քննությունից հետո նախօրեին ՀՔԾ-ն որոշել է արդարացնել Արթուր Գևորգյանին և նրա դեմ հարուցված քրեական գործը կարճել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2614 դիտում
10:49 20-06-2023
Հովիկ Աղազարյանի և կարտոֆիլ վաճառող Արթուր Հակոբյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործը կարճվեց «Ժողովուրդ»
2934 դիտում
17:51 24-07-2020
«AM»-ի պաշտպանյալ, ՀՊՏՀ նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի վերաբերյալ քրեական գործը կարճվեց արդարացնող հիմքով
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9142 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան