211652_close_icon
views-count3195 դիտում article-date 19:20 12-07-2016

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այցելել է ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական պահպանության դիրքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր մինչ պաշտոնական հանդիպումներն այցելել է ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական պահպանության դիրքեր: Առաջնագծում ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակը ծանոթացել է զինծառայողների կեցության պայմաններին, մարտական հերթապահության իրականացման առանձնահատկություններին և իրավիճակին: Էդուարդ Շարմազանովի խոսքով յուրաքանչյուր այցելություն առաջնագիծ խորհելու տեղիք է տալիս, իսկ զինվորների հետ հանդիպումները ոգևորիչ են: «Պետական այրերը պետք է հաճախ լինեն առաջնագծում, որտեղից ուժ ենք ստանում և գիտակցում, որ մենք սխալվելու իրավունք չունենք»,- ասել է նա: Սահմանում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը վերահաստատել է իր հայտարարություննայն մասին, որ Արցախի անկախությունը որևէ քննարկման ենթակա չէ և Արցախի ճակատագիրը իրավասու է որոշելու միայն արցախահայությունը: «Միակողմանի զիջումներ չեն լինելու, իսկ փոխզիջումները կարող են լինել միայն խելամիտ սահմաններում »,- ընդգծել է Է. Շարմազանովը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր