1655 դիտում
20:12 12-07-2016
Մեկնարկում է «Հուսո առագաստ 2016» հեղինակային երգի համահայկական երկրորդ փառատոնը
կումբ» ստեղծագործական միավորումը՝ ս. թ. հուլիսի 15-17-ը, ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղին հարակից «Վիշապ» լողափի տարածքում կանցկացնեն «Հուսո առագաստ-2016» հեղինակային երգի համահայկական երկրորդ փառատոնը:
Փառատոնի նպատակն է հեղինակային երգի և պոեզիայի ավանդույթների պահպանումը, զարգացումը, հեղինակային երգի ժանրում լավագույն երգերի տարածումը, ինչպես նաև նորահայտ ստեղծագործողների խրախուսումն ու հեղինակ-կատարողների միջև ստեղծագործական շփումների ակտիվացումը:
Փառատոնի ընթացքում կհնչեն ընտրական փուլը հաղթահարած, ինչպես նաև «Հուսո առագաստ 2015» փառատոնին մասնակցած և արդեն ճանաչված երգահանների ստեղծագործությունները, միասնական համերգով հանդես կգան «Հուսո առագաստ 2016-ի», ինչպես նաև 2015-ի մասնակից և լավագույն հեղինակ-կատարողներ՝ Քրիստ Մանարյանը, Վահան Արծրունին, Էդուարդ Զորիկյանը, Վախթանգ Հարությունյանը, Ռուբեն Հախվերդյանը, Կարեն Մամիկոնյանը, Արմինե Հայրապետյանը, Ռուբեն Քամալյանը, Գագիկ Շիբոյանը, Սարգիս Շիբոյանը և այլոք:
Սիրված երգահանների մասնակցությամբ փառատոնի ընթացքում տեղի կունենան «Արվեստանոցային հանդիպումներ» խորագրով վարպետության դասեր, համերգներ՝ խարույկի շուրջ, ինչպես նաև համերգային փոքրիկ ծրագրեր և այլ մշակութային միջոցառումներ:
Նմանատիպ նյութեր
4150 դիտում
20:45 25-05-2017
Մշակույթը Հայաստանում նոր երանգ է ստանում՝ շնորհիվ «Հուսո առագաստ» հեղինակային երգի համահայկական փառատոնի
1537 դիտում
11:57 31-07-2024
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Հուսո առագաստ» միջազգային փառատոնը (տեսանյութ)
21301 դիտում
23:41 12-07-2016
Կայացավ «Տարվա բժիշկ և տարվա բուժհիմնարկ–Հուսո Աստղ-2016» ամենամյա անվանակոչման արարողությունը
Այս բաժնից
352 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
373 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները